Հայերն իրավունք ունեն ունենալու իրենց «Շինդլերի ցուցակը». «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Ջո Բեռլինգեր

22:10 • 14.11.17

Ամերիկացի ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմը, ինչպես և նրա մյուս փաստավավերագրական աշխատանքները, յուրովի են ներկայացնում արդարադատության համակարգն ու պատկերացումները:

Ինչպես գրում է The Frame պարբերականը, ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես է Հոլիվուդը պատկերել Հայոց ցեղասպանությունը, և ինչպես է լռեցվել ու անտեսվել այս պատմությունը: Այս հարցի շուրջ իր մտորումները պարբերականի հետ կիսել է Ցեղասպանության մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի ռեժիսորը:

«Վավերագրական ֆիլմում ես աշխատել եմ բազմաթիվ դերասանների հետ, որոնց մի մասը հայկական ծագում ունեն, և նրանք արցունքներով լի աչքերով ինձ պատմել են, թե ինչ են զգում: Այս առումով, ինձ հաջողվել է աշխատել կոտորածից մազապուրծ եղածների իրական վկայությունների հետ: Այսպիսով, վավերագրական ֆիլմն առավել պատկերավոր է դառնում, քան գեղարվեստականը կարող է լինել, թեև այդ երկուսը միահյուսված են և մեկը մյուսի արտացոլումն են», - շեշտել է Բեռլինգերը:  

Խոսելով այն մասին, թե ինչ հնարավորություն է տվել իրեն «Խոստումը» ֆիլմը, որի նկարահանումների հիման վրա էլ ստեղծվել է վավերագրական ժապավենը, ռեժիսորն ասել է. «Այն ինձ հիանալի ասպարեզ է տվել պատմությունը պատմելու համար, քանի որ ժխտողականությունն է եղել այն հիմնակետը, որը տասնամյակներ շարունակ ներկայացվել է Հոլիվուդում: Այն թույլ է տվել ներկայացնել այն հանգամանքը, որի ֆոնին ժխտողականությունն է առաջ տարվել: Իրականում Թուրքիայի կառավարությունը բողոքել է ԱՄՆ Պետքարտուղարությանը, և Պետքարտուղարությունը համոզել է հոլիվուդյան ստուդիաներին դադարեցնել այս թեմայով բոլոր նախագծերը»:

 

Հայերն իրավունք ունեն ունենալու իրենց «Շինդլերի ցուցակը». «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Ջո Բեռլինգեր