Չինաստանում հնագետները 1000-ամյա մնացորդներ են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել Բուդդային

23:59 • 15.11.17

Մարդկային մնացորդները, որոնք հազար տարի առաջ հողին են հանձնել մի զույգ հոգևորականներ, կարող են պատկանել Բուդդային:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պնդումների համաձայն՝ 2000 կտոր դիակիզված ոսկորները պատկանել են Սիդհարթա Գաութամային, որի ուսմունքը դարձել է Բուդդայականության հիմնաքարը:

Ոսկորները հայտնաբերվել են կերամիկական արկղում, որի վրա առկա մակագրությունը հուշում է, որ այն պատկանել է Բուդդային, որն, ըստ հայտնի տեղեկությունների, մահացել է 2500 տարի առաջ:  

Արկղը հայտնաբերվել է Չինաստանի Ցզինչան կոմսության տարածքում՝ Բուդդայի ավելի քան 260 արձանի կողքին:

Բուդդան, ով հայտնի է որպես փիլիսոփա և ուսուցիչ, հրաժարվել էր իր արքայական ժառանգությունից՝ հոգևոր կյանքին հետևելու համար: Նա ծնվել է մ.թ.ա. 624-544 թվականներին ներկայիս Նեպալի տարածքում:

Չինաստանում հնագետները 1000-ամյա մնացորդներ են հայտնաբերել, որոնք կարող են պատկանել Բուդդային