Ամերիկացի լուսանկարիչը ֆիքսել է եկեղեցիների ցնցող համայնապատկերներ (լուսանկարներ)
Ամերիկացի լուսանկարիչ Ռիչարդ Սիլվերը հետաքրքիր միջոց է գտել եկեղեցիների և տաճարների ներքին հետվածը յուրահատուկ ձևով ներկայացնելու համար: Հերթական անգամ Նյու Յորքի եկեղեցիներից մեկում գտնվելու ժամանակ նրա մոտ հարց է ծագել. ինչպե՞ս լուսանկարել եկեղեցին ամբողջությամբ՝ խորանից մինչև մուտք:
Ռիչարդի խոսքով՝ ինքը ֆոտոշոփի միջոցով ստեղծել է Նյու Յորքի եկեղեցու համայնապատկերը:
Big Picture-ը գրում է, որ համայնապատկերները ստանալու համար Ռիչարդը կանգնում է եկեղեցու մեջտեղի հատվածում և 6-10 կադր անում, որոնք այնուհետև մեկ կադրում է միավորում ֆոտոշոփի օգնությամբ:
Ստորև ներկայացնում ենք Սիլվերի աշխատանքները, որոնք ներսից պատկերում են ԱՄՆ-ի, Իսլանդիայի, Ավստրիայի, Մեքսիկայի և Հնդկաստանի եկեղեցիները:














