Ջուդ Լոուն առաջին անգամ ներկայացել է երիտասարդ Դամբլդորի կերպարով (տեսանյութ)

18:38 • 16.11.17

Բրիտանացի դերասան Ջուդ Լոուն առաջին անգամ ներկայացել է երիտասարդ կախարդ Ալբուս Դամբլդորի կերպարով: Նրա նոր կերպարը կարելի է տեսնել «Ֆանտաստիկ գազաններ և որտեղ գտնել նրանց» ֆիլմի սիքվելի թիզերում, որը հրապարակվել է YouTube-ի Warner Bros. Pictures International ալիքում:

Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակում պատկերված են Ջոան Ռոուլինգի հորինած տիեզերքի հին ու նոր հերոսներ:

Նշվում է, որ ֆրանշիզի գլխավոր դերը կատարում է «Օսկար» մրցանակի դափնեկիր Էդի Ռեդմեյնը: Չար կախարդ Գելերտ Գրինդեվալդի դերը կկատարի Ջոնի Դեփը:

Սյուժեի համաձայն՝ Գրինդեվալդը, ինչպես և խոստացել է, փախուստի է դիմում բանտարկությունից և սկսում հավաքել աջակիցներին: Նրան կարող է խանգարել միայն մեկ մարդ՝ երբեմնի լավագույն ընկերը՝ Դամբլդորը, որն օգնության համար դիմում է Սկամանդերին:

Ջուդ Լոուն առաջին անգամ ներկայացել է երիտասարդ Դամբլդորի կերպարով (տեսանյութ)