Իտալացի երգիչ Ալ Բանոն հայտարարել է 2018 թվականին բեմից հեռանալու մասին
Իտալացի հայտնի երգիչ Ալ Բանոն (Ալբանո Կարիզի) հայտարարել է, որ 2018 թվականին կհեռանա բեմից: Այս մասին հաղորդում է Italia-ru.com կայքը:
Յոթանասունչորսամյա երգիչը հայտարարել է այս մասին Porta a Porta հաղորդման ժամանակ:
«Ես ելույթ չեմ ունենա 2018 թվականի դեկտեմբերի 31-ից հետո: Պատրաստվում եմ խոշոր շրջագայություն ունենալ, այնուհետև կզբաղվեմ խաղողագործությամբ»,- ասել է երաժիշտը:
Ալ Բանոյի խոսքով՝ երաժշտական կարիերան պետք է անցյալում մնա, քանի որ ինքն այժմ մտադիր է գինու արտադրության բիզնեսով զբաղվել:
«Այժմ ես ավելի շատ գինի եմ վաճառում, քան ձայնասկավառակներ. տարեկան 1 միլիոն 400 հազար շիշ: Իմ նպատակը տարեկան 5 միլիոն շիշ վաճառելն է», - ասել է նա:
Բացի այդ, նշվում է, որ Ալ Բանոն առողջական խնդիրներ ունի:










