HRW-ն առաջին «Promise Award» մրցանակը շնորհել է Ցեղասպանության մասին ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելին

12:02 • 16.11.17

Հեղինակավոր Human Rights Watch միջագային իրավապաշտպան կազմակերպության լոսանջելեսյան կոմիտեն նոյեմբերի 14-ին «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցում կայացած դրամահավաք-ընթրիքի ժամանակ հետմահու «Promise Award» մրցանակ է շնորհվել Հայոց ցեղապսանության մասին «Խոստումը» ֆիլմի համանուն սանունդթրեքի հեղինակ-կատարող Քրիս Քորնելին:

Ինչպես նշում է Asbarez-ը, մարդու իրավունքների ոլորտում առաջին անգամ հանձնվող մրցանակը ստացել է հանգուցյալ Քորնելի այրին՝ Վիքի Քորնելը: Կնոջն ուղեկցել են ամուսնու «Soundgarden» ռոք խմբի մյուս անդամները:

Հայտնի է, որ միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնի դեմքեր՝ պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Անժելա Սարաֆյանը, կինոպրոդյուսեր Մայք Մեդավոյը, երաժիշտ Դևիդ Ֆոսթերը:

Աղբյուրը նկատում է, որ ընթացիկ տարվա մայիսին կյանքից հեռացած Քորնելին հաջողվել է նման կարևոր ֆիլմի համար այնպիսի երգ գրել, որը միանգամայն համահունչ է հայ ժողովրդի մեծ ցավի մասին պատմող ֆիլմի թեմատիկային ու շատ ոգեշնչող է:

«Մենք հպարտ ենք հայտարարել, որ Քրիս Քորնելն արժանացել է «Promise Award» մրցանակի»,-հայտարարել է Human Rights Watch միջագային իրավապաշտպան կազմակերպության լոսանջելեսյան կոմիտեի տնօրեն Ջասթին  Քոնոլին:

Նշվում է, որ մրցանակի հանձնումից հետո բեմ է բարձրացել «Գրեմմի»-ի արժանացած երաժիշտ Ռայան Թեդերն ու կատարել «Խոստում»-ի ակուստիկ տարբերակը:

HRW-ն առաջին «Promise Award» մրցանակը շնորհել է Ցեղասպանության մասին ֆիլմի սաունդթրեքի հեղինակ Քրիս Քորնելին