Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Կիրկորովին (լուսանկարներ)

12:29 • 16.11.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովին՝ երկրի էստրադային արվեստի զարգացման բնագավառում ունեցած մեծ ավանդի, ինչպես նաև բազմամյա արգասաբեր գործունեության համար:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, շքանշանը ստանալուց հետո 50-ամյա փոփ աստղը շնորհակալություն է հայտնել Պուտինին իրեն հավատալու համար:

Կիրկորովի համոզմամբ՝ այս մրցանակը վկայում է առ այն, որ Պուտինը երբեմն տրամադրությունը բարձրացնելու համար նախատեսված երաժշտություն է լսում:

«Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե Դուք որքան բան եք արել մեզ, մեր երկրի համար: Բայց մենք փորձում ենք հետ չմնալ ու 50-ամյակիս օրը փորձեցի ինքս էլ ինչ-որ բան անել մարդկանց, բեմի, էստրադայի համար: Շատ շնորհակալ եմ, այս պարգևն ինձ համար չափազանց կարևոր վկայություն է առ այն, որ Դուք երբեմն լսում եք տրամադրությունը բարձրացնող երգեր»,-ասել է արտիստը:

 

Պուտինը Պատվո շքանշանով է պարգևատրել Կիրկորովին (լուսանկարներ)