«Մարիո» խաղի հիման վրա ֆիլմ կնկարահանվի

21:33 • 16.11.17

Ճապոնական Nintendo ընկերությունը բանակցություններ է վարում Super Mario Bros անիմացիոն ֆիլմի նկարահանումների շուրջ:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, նախագծի իրականացմամբ կարող է զբաղվել Illumination Entertainment կինոստուդիան, որը հայտնի է դարձել «Արհամարհելի Ես» մուլտֆիլմի նկարահանումներից հետո: 

Բանակցությունները բարդացնում են ճապոնական ընկերության անմիջական մասնակցությունն ստեղծագործական ընթացքին: Նախագծով կարող է զբաղվել Սիգերու Միյամոտոն՝ խաղի հեղինակը:

«Մարիո» խաղի մոտիվներով առաջին գեղարվեստական ֆիլմը նկարահանվել է 1993-ին և ստացել է «Մարիո սուպերեղբայրներ» անունը: