Համացանցի օգտատերերը «սպանել են» Դմիտրի Դյուժևին
«Վիքիպեդիա» կայքի օգտատերերը փոփոխություն են կատարել թատրոնի և կինոյի ռուս դերասան և ռեժիսոր Դմիտրի Դյուժևի մասին հոդվածում:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, նոր «տեղեկության» համաձայն՝ դերասանն իբրև թե մահացել է 2017 թվականի նոյեմբերի 11-ին:
Ռուսալեզու «Վիքիպեդիայի» ղեկավարությունը տեղեկացնում է, որ դերասանի մահվան մասին տվյալներն արդեն ջնջվել են:
Դյուժևի դեբյուտը կինոյում կայացել է 2000 թվականին թողարկված «24 ժամ» ֆիլմով: Առավել մեծ ճանաչում դերասանին բերել է «Բրիգադա» ֆիլմը (2002)։ 










