Լույսի փառատոն. Մեծ Բրիտանիայի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը՝ ֆոտոշարքով
Մեծ Բրիտանիայի Դարհեմ քաղաքում անցկացվել է երկրի խոշորագույն մշակութային իրադարձություններից մեկը՝ Լույսի փառատոնը (Lumiere festival), և այս տարի քաղաքի կենտրոնում տեղադրվել է 28 ինստալյացիա:
The Guardian-ն անդրադարձել է փառատոնին՝ հրապարակելով տոնական լուսավորությամբ զարդարված քաղաքի լուսանկարները:
Նշենք, որ լույսի փառատոնի շրջանակում իրենց աշխատանքներն են ներկայացրել տարբեր արվեստագետներ և նույնիսկ դիզայներական ընկերություններ:
Հատկանշական է, որ միջոցառման կազմակերպիչները չեն սահմանափակվել ինստալյացիաների տեղադրմամբ. աշխատանքների հեղինակները պատմել են իրենց արվեստի և մասնավորապես՝ ներկայացված նմուշների ստեղծման պատմությունը:



















