Գանգստերային կինոյի արքան. Մարտին Սկորսեզեն նշում է 75-ամյակը (լուսանկարներ)

11:29 • 17.11.17

Այսօր Հոլիվուդի ամենահայտնի ռեժիսորներից մեկը՝ Մարտին Սկորսեզեն, որը նաև ոչ պակաս հաջողակ պրոդյուսեր ու սցենարիստ է, նշում է ծննդյան 75-րդ տարեդարձը:

Այս կապակցությամբ gazeta.ru-ն անդրադարձել է հոբելյառին ու ներկայացրել «գանգստերային կինոյի արքայի» կյանքի ուշագրավ պահերից մի քանիսը:

Սկորսեզեն իր առաջին «Օսկար» մրցանակը ստացել է 2007թ.՝ «Ուրացողները» ֆիլմի համար: Սակայն մինչ այդ իտալացի ներգաղթյալների զավակը 6 անգամ առաջադրված է եղել Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին:

Աղբյուրը նկատում է, որ 1980-ական թվականների սկզբին Սկորսեզեն արդեն կարող էր պարծենալ տպավորիչ ֆիլմադարանով:

Բաղձալի «Օսկար»-ից զատ Սկորսեզեն ունի Կաննի կինոփառատոնի 2 «Ոսկե արմավենու ճյուղ», 4 «Ոսկե գլոբուս», BAFTA, Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծ» եւ «Ոսկե առյուծ» մրցանակներ:

Հավելենք, որ լեգենդար կինոգործիչը ծնվել է 1942թ. նոյեմբերի 17-ին Նյու Յորքում։ Նա ավարտել է Նյու Յորքի համալսարանը, 1966թ. ստացել մագիստրոսի կոչում և մի քանի տարի դասավանդել կինոյի ֆակուլտետում։

Սկորսեզեի բավական հարուստ ստեղծագործական կենսագրության մեջ առանձնանում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տաքսիստը», «Կատաղած ցուլը», «Վախի թիկնոցը», «Գովազդի արքան», «Խաղատուն», «Նյու Յորքի բանդաները» և այլ ֆիլմեր:

Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացված են Սկորսեզեի ամենահայտնի ֆիլմերից դրվագներ.

«Խաղատուն»

 

 

«Կատաղած ցուլը»

 

 

«Նյու Յորքի բանդաները»

 

 

«Տաքսիստը»

 

 

«Ուոլ Սթրիթի գայլը»

 

Картинки по запросу wall street wolf

 

«Անիծվածների կղզին»

 

 

«Լավ տղերքը»