Սերժ Թանկյանը ներկայացրել է ռուսական պատմական ֆիլմի համար 2-րդ սաունդթրեքը (տեսանյութ)
Ամերիկյան System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է ռուսական «Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆիլմի համար 2-րդ սանուդթրեքի վերաբերյալ տեսանյութ:
Հայազգի երաժիշտն ընդգծել է, որ այս տարբերակն ուղղակի «էպիկական» է՝ հավելելով, որ սաունդթրեքի պաշտոնական պրեմիերան կկայանա դեկտեմբերի 8-ին:
Նա նաև մանրամասնել է, որ երգը ձայնագրել է IOWA ռուսական խմբի մենակատար Եկատերինա Իվանչիկովայի հետ։
«Լեգենդ Կոլովրատի մասին» պատմական ֆիլմը նկարահանում են «ԿԻՏ Կինոստուդիան» և «Ցենտրալ Փարթներշիփ» ընկերությունը։ Լիրիկական «Հրաշալի օր, մահանալու համար/A Fine Morning to Die» ստեղծագործությունը ֆիլմի հիմնական սաունդթրեքն է լինելու: Այն Իվանչիկովայի և Թանկյանի համատեղ աշխատանքի արդյունքն է։ Ֆիլմի երաժշտության հեղինակը System of a Down խմբի մենակատարն է։
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










