«Տիտանիկ»-ի 20-ամյակի կապակցությամբ ֆիլմը կրկին կցուցադրվի ԱՄՆ-ի կինոթատրոններում (տեսանյութ)
Այս տարի լրանում է համաշխարհային կինոյի պատմության մեջ ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ»-ի ստեղծման 20-րդ տարեդարձը: Այս կապակցությամբ բազմաթիվ «Օսկար» մրցանակների արժանացած հուզիչ դրաման կրկին կցուցադրվի կինոթատրոններում:
Ինչպես հայտնում է The Independent-ը, տեղեկությունը հաստատել է անձամբ Քեմերոնը:
Հայտնի է, որ ցուցադրությունը տևելու է կարճ: Այն մեկնարկելու է դեկտեմբերի 1-ից` Dolby Vision որակով ցուցադրվելով մի շարք ամերիկյան կինոթատրոններում:
Հավելենք, որ Լեոնարդո դի Կապրիոյի, Քեյթ Ուինսլեթի ու Բիլի Զեյնի մասնակցությամբ ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1997թ. դեկտեմբերի 17-ին:










