Սիքստինյան կապելլայում առաջին անգամ կին է երգել

22:40 • 18.11.17

Իտալացի երգչուհի Չեչիլիա Բարտոլին դարձել է առաջին կինը, ով երգել է Վատիկանի Սիքստինյան կապելլայում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իտալական աղբյուրը:

Բարտոլին Սիքստինյան կապելլայի պապական երգչախմբի հետ միասին բացել է սուրբծննդյան համերգների շրջանը: Ինչպես հայտնի է, ավանդաբար երգչախմբում ելույթ են ունենում միայն տղամարդիկ:

Օպերային երգչուհին (կոլորոտուրային մեցցո-սոպրանո) ճանաչում է ստացել որպես Մոցարտի և Ռոսսինիի օպերաներում դերերգերի, ինչպես նաև բարոկկո դարաշրջանի ստեղծագործությունների կատարող։ 2002 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակի։


 

Սիքստինյան կապելլայում առաջին անգամ կին է երգել