Հրապարակվել է Քրիս Քորնելի «Խոստումը» երգի տեսահոլովակի նոր տարբերակը (տեսանյութ)
Ամերիկացի երաժիշտ, Soundgarden ռոք խմբի առաջնորդ Քրիս Քորնելի մահից մեկ ամիս անց հրապարակվել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» հոլիվուդյան ֆիլմի համանուն սաունդթրեքը:
Ինչպես ներկայացնում է HumoNegro.com-ը, այժմ պատրաստ է Քորնելի վերջին ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակի նոր՝ թատերական տարբերակը: Տեսահոլովակում պատկերված են նաև տեսարաններ` մեկ դար առաջ տեղի ունեցած կոտորածը պատկերող ֆիլմից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քրիս Քորնելը «Խոստումը» երգի համար հետմահու արժանացել է առաջին անգամ շնորհվող Promise Awards մրցանակին, որը նրա կնոջը՝ Վիկի Քորնելին հանձնել է System of a Down խմբի մենակատար, աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը:










