Արքայազններ Ուիլյամն ու Հարին գրոհայինների դերում են նկարահանվել նոր «Աստղային պատերազմներ»-ում
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ արքայազններ Ուիլյամն ու Հարին նկարահանվել են հանրահայտ «Աստղային պատերազմներ» ֆրանշիզնի նոր մասում, տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Նշվում է, որ արիստոկրատիայի ներկայացուցիչները նկարահանվել են «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայներ» ֆիլմի դրվագներից մեկում՝ մարմնավորելով գրոհային մարտիկների:
Այնուհանդերձ՝ թագավորական ընտանիքի անդամներին ճանաչելը չափազանց բարդ կլինի, քանի որ նրանց դեմքը ծածկված կլինի պաշտպանիչ դիմակով: Սակայն հուշման կարգով նշվում է, որ Ուիլյամն ու Հարին ֆիլմում հսկելու են Ֆիննի անվտանգությունը:
Հայտնի է, որ արքայազններից զատ գրոհային մարտիկների դերում է նկարահանվել նաև Թոմ Հարդին:
Նշենք, որ ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 15-ին:











