Այսօր «ծիծաղի վարպետ» Էլդար Ռյազանովը կդառնար 90 տարեկան (լուսանկարներ)
Նոյեմբերի 18-ին լրանում է խորհրդային կինոյի լեգենդ, կինոռեժիսոր Էլդար Ռյազանովի ծննդյան 90-րդ տարեդարձը, գրում է gazeta.ru-ն՝ նկատելով, որ Ռյազանովի նկարահանած ֆիլմերը սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից:
Ռեժիսորի կինոդեբյուտը տեղի է ունեցել «Գարնանային ձայներ» լիամետրաժ ֆիլմով, սակայն Ռյազանովին իսկական ճանաչում է բերել 1956թ. նկարահանված «Պարահանդեսային գիշեր» ֆիլմը: Ռյազանովից բացի կինոնկարը հայտնի դարձրեց Լյուդմիլա Գուրչենկոյին ու Յուրի Բելովին:
Ռեժիսորի բավական հարուստ ստեղծագործական կենսագրության մեջ առանձնանում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Հաջողության զիգզագը», «Ավտոտնակը», «Գուսարական բալլադը», «Ծառայողական սիրավեպը», «Բաղնիքդ անուշը»:
Հարկ է նշել, որ Ռյազանովը հաջողված կատակերգություններից բացի նկարահանել է նաև դրամաներ, որոնց շարքում ամենահայտնին Նիկիտա Միխալկովի ու Լարիսա Գուզեևայի մասնակցությամբ «Դաժան սիրավեպ»-ն է:
Հիշեցնենք, որ Ռյազանովը մահացել է 2015թ. նոյեմբերի 30-ին` Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նա 88 տարեկան էր:




















