American Music Awards-ի հաղթողներն ու կարմիր գորգի հյուրերը՝ ֆոտոշարքով
Նոյեմբերի 19-ին Լոս Անջելեսի Microsoft Theater դահլիճում կայացել է ամենամյա American Music Awards երաժշտական մրցանակաբաշխությունը: Միջոցառումն այս տարի անցկացվել է 45-րդ անգամ ու հեռարձակվել ABC հեռուստաալիքով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, գլխավոր՝ «Տարվա արտիստ» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսը: Լեդի Գագան ճանաչվել է լավագույն փոփ/ռոք կատարող: Մինչդեռ «Despacito» հիթը հաղթել է «Լավագույն փոփ/ռոք երգ» անվանակարգում: Մրցանակաբաշխությունից ձեռնունայն չեն հեռացել նաև Քիթ Ուրբանը, Դիջեյ Խալիդը, «Linkin Park»-ը:
Հայտնի է, որ AMA-ն հիմնվել է 1973թ.՝ որպես «Գրեմմի»-ին այլընտրանք: Մրցանակները շնորհվում են առցանց քվեարկության արդյունքում, մինչդեռ թեկնածուներին որոշում են ձայնասկավառակների վաճառքի, տեսահոլովակների դիտումների քանակի, ինչպես նաև սոցցանցերում ակտիվության ցուցանիշների հիման վրա:
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք միջոցառման հաղթողներին ու կարմիր գորգով անցած հայտնիներին.
Սելենա Գոմես


Դեմի Լովատո

Սիարա Նիքոլ Քիդման

Նիքոլ Քիդմանը, Քիթ Ուրբան

Քելի Ռոուլենդ

Քրիստինա Ագիլերա

Փինկն ամուսնու հետ

Հայդի Քլում

BTS

























