21-րդ դարի երաժշտական ալբոմների լավագույն շապիկները՝ NME-ի վարկանիշում (լուսանկարներ)
NME անգլիական երաժշտական ամսագիրը կազմել է 21-րդ դարի երաժշտական ալբոմների 22 լավագույն շապիկների վարկանիշը, որը հրապարակվել է ամսագրի կայքում:
Կայքում ասվում է, որ վարկանիշը գլխավորել է բրիտանական Foals խմբի Holy Fire ձայնասկավառակի շապիկը, որի դիզայները Լեյֆ Պոդխայսկին է: Նա ստեղծել է այն Թոմաս Նեբբի օրիգինալ լուսանկարի հիման վրա:
Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարի To Pimp a Butterfly ձայնասկավառակի շապիկը, որի հեղինակը Վլադ Սեպետովն է:
Ամսագրի վարկանիշի երրորդ տեղում հայտնվել է բրիտանացի ռեփեր The Streets-ի Original Pirate Material ռելիզը, որը որպես հիմք օգտագործել է գերմանացի լուսանկարիչ Ռութ Բլիս Լյուքսեմբուրգի աշխատանքը:
Նշվում է, որ լավագույնների տասնյակում ներառվել են նաև Tame Impala-ի Currents ալբոմի շապիկը, The Strokes-ի Is This It-ը, Run the Jewels-ի երկրորդ ստուդիական ձայնագրությունը, Քանյե Ուեսթի My Beautiful Dark Twisted Fantasy-ն, Դևիդ Բոուիի The Next Day-ը, Ֆրենկ Օուշենի Blonde-ը և Radiohead-ի Hail to the Thief-ը:
Վարկանիշը եզրափակում է Stormzy-ի Gang Signs & Prayer ձայնասկավառակի շապիկը:
Foals, Holy Fire

Քենդրիկ Լամար, To Pimp a Butterfly

The Streets, Original Pirate Material

















