Մենք շատ ուրախ կլինենք Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում. Լավրով
Ռուսաստանը կողջուներ Եվրասիական տնտեսական միությանն Ադրբեջանի անդամակցումը: Այդ մասին Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ուսանողադասախոսական կազմի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Եվրասիական տնտեսական միությունը բաց ինտեգրացիոն միություն է: Մենք ոչ մեկին չենք ստիպում անդամակցել այդ կազմակերպությանը»,- ասել է Լավրովը:
Նա նշել է, որ միությունում միշտ ողջունում են նոր անդամների միանալը:
«Այժմ ուսումնասիրվում է կազմակերպությանը Տաջիկստանի անդամակցելու հարցը: Մենք նաև դիմումներ ենք ստանում ԱՊՀ անդամ չհանդիսացող երկրներից: Մենք շատ ուրախ կլինենք այդ կառույցում տեսնել նաև Ադրբեջանին»,- ասել է Լավրովը:










