Instagram-ում 1 մլն հետևորդ ունեցող լուսանկարիչն անմահացնում է մարդկային հույզերն իր սև ու սպիտակ լուսանկարներում (լուսանկարներ)

13:53 • 22.11.17

Ցանկացած ոլորտում հաջողությունների հասնելու համար պահանջվում է ոչ միայն տաղանդ, այլև ջանասիրություն և համբերատարություն: Այսպես, ամերիկացի լուսնակարիչ Ջեյսոն Պետերսոնն իր օրինակով ցույց է տվել, որ այս պնդումը համապատասխանում է իրականությանը:

Bored Panda-ն գրում է, որ վերջին 25 տարիների ընթացքում Պետերսոնը սև ու սպիտակ լուսանկարներ է արել՝ անընդհատ ընդլայնելով իր արվեստի սահմանները և զարգացնելով իր հմտությունները: Այժմ տաղանդավոր լուսանկարիչն ավելի քան մեկ միլիոն հետևորդ ունի Instagram-ում:

«Իմ կարծիքով՝ լուսանկարներիս հիմնական իմաստը դրանց սև ու սպիտակ լինելը չէ: Փորձում եմ անմահացնել մարդկային հույզերը և ստիպել դիտողին ինչ-որ բան զգալ: Սև ու սպիտակ լուսանկարներն օգնում են կենտրոնանալ հույզերի վրա. գույնն անհրաժեշտ պայման չէ զգացմունքը տեսնելու համար», - ասել է լուսանկարիչը:

Նշվում է, որ Պետերսոնն իր աշխատանքներում «խաղում է» ստվերների, անկյունների և գծերի հետ, ինչպես նաև հետաքրքիր կոմպոզիցիաներ է ստեղծում: Նրա կադրերում կարելի է գտնել թե՛ քաղաքների և փողոցների և թե՛ բնության ու մարդկանց լուսանկարներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Instagram-ում 1 մլն հետևորդ ունեցող լուսանկարիչն անմահացնում է մարդկային հույզերն իր սև ու սպիտակ լուսանկարներում (լուսանկարներ)