Չենինգ Թաթումը նկարահանվել է Փինկի նոր տեսահոլովակում, որը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

18:48 • 22.11.17

Հոլիվուդյան դերասան Չենինգ Թաթումը նկարահանվել է ամերիկյան երգչուհի Փինկի նոր տեսահոլովակում, որն ստեղծվել է Beautiful Trauma ստեղծագործության հիման վրա:

Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, մեկ օրում տեսահոլովակը երգչուհու յութուբյան ալիքում ավելի քան 2.5 մլն դիտում է ունեցել:

Հոլովակի սյուժեի համաձայն՝ Թաթումը մարմնավորում է Փինկի ամուսնուն: Միևնույն ժամանակ երգչուհու հերոսուհին փորձում է կատարյալ տնային տնտեսուհի լինել, սակայն նրա մոտ ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես նա է ցանկանում: Արդյունքում ամուսինները փոխվում են տեղերով:

Beautiful Trauma ստեղծագործությունն ընդգրկվել է Փինկի վերջին ալբոմի կազմում, որը թողարկվել է այս տարվա հոկտեմբերին:

 

Չենինգ Թաթումը նկարահանվել է Փինկի նոր տեսահոլովակում, որը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)