New Musical Express անգլիական երաժշտական ամսագիրը կազմել է 2017 թ. լավագույն երաժշտական ալբոմների վարկանիշը
New Musical Express անգլիական երաժշտական ամսագիրը կազմել է 2017 թվականի լավագույն երաժշտական ալբոմների վարկանիշը, որը հրապարակվել է ամսագրի կայքում:
Ամսագրի վարկանիշում տեղ է գտել 50 ալբոմ, և այն գլխավորել է նորզելանդացի երգչուհի Լորդի Melodrama ալբոմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է բրիտանական Wolf Alice ռոք խմբի Visions Of A Life ալբոմը: Լավագույնների եռյակը եզրափակել է ամերիկացի հիփ հոփ կատարող Քենդրիկ Լամարի DAMN ալբոմը:
NME-ի ցանկում ներառվել են նաև Father John Misty-ի, LCD Soundsystem-ի, J Hus-ի, SZA-ի, Լանա Դել Ռեյի և այլ երաժիշտների ալբոմները:
Վարկանիշը եզրափակել է Thundercat մականունով հայտնի Սթիվեն Բրուների Drunk ալբոմը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ NME-ն կազմել է 21-րդ դարի երաժշտական ալբոմների 22 լավագույն շապիկների վարկանիշը:










