Նորզելանդացի նկարչուհին անհավանական պատկերներ է ստեղծում սմուզիների վրա (լուսանկարներ)
Նոր Զելանդիայում բնակվող նկարչուհի Հեյզել Զաքարիան իր հմտություններն արտահայտելու հետաքրքիր միջոց է գտել. կինը նկարում է սմուզիների վրա՝ օգտագործելով բացառապես բնական նյութեր:
Bored Panda-ն գրում է, որ Զաքարիան որպես հիմք օգտագործում է հիմնականում սմուզիներ, քանի որ դրանք ամենահարմարն են պատկերներ ստեղծելու համար:
Նկարչուհու խոսքով՝ ինքն ինքնուրույն է պատրաստում սմուզիները կաթից, մրգերից, հատապտուղներից և նկարում կոկոսի կրեմով, նուշի կաթով, համեմունքներով, բուսական փոշիներով, խոտաբույսերով և ծաղիկներով:
Նշվում է, որ Զաքարիան հաճախ նկարում է կենդանիներ և թռչուններ, սակայն ժամանակ առ ժամանակ ոգեշնչման համար դիմում է փոփ մշակույթին:
Ստորև ներկայացնում ենք վարպետի աշխատանքները, որոնք շատերն ափսոսում են ըմպել:




















