Թուրքիայում կայացել է «Ստամբուլի հայերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը

15:30 • 26.11.17

Ստամբուլում կայացել է պոլսահայ լուսանկարիչ Մուրադ Էզերի՝ «Ստամբուլի հայերը» խորագրով ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է bolsohays.com կայքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցահանդեսը կայացել է Ստամբուլի Ֆերիքյոյ շրջանի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցուն կից Նազար Շիրինօղլուի անվան սրահում: Ցուցահանդեսն իրականացվել է Ստամբուլում գործող «Իլքեզգի» հրատարակչատան աջակցությամբ:

Լուսանկարիչն այս ցուցահանդեսում հայ լուսանկարիչը ցուցադրել է պոլսահայության կյանքում տեղի ունեցող կարևոր ընտանեկան, համայնքային կյանքի կարևոր դրվագներ, ինչպես նաև պոլսահայ լրարող, 2007 թվականին սպանված Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթերից հատվածներ, որոնք բեկումնային դարձան Թուրքիայի հայության պատմության մեջ:

Մուրադ Էզերը ներկայացրել է նաև Ստամբուլի հայկական «Արմեն» ճամբարի համար պոլսահայ երիտասարդության մղած պայքարն ու դրա վառ հիշողությունները: Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ՝ 175 օրվա դիմադրությունից հետո, հայ ակտիվիստները կարողացան Ստամբուլի հայ համայնքին վերադարձնել Թուզլայի հայկական ճամբարի շենքը, որը 2015թ.-ի մայիսին ավերման վտանգի տակ էր հայտնվել: 


Թուրքիայում կայացել է «Ստամբուլի հայերը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը