Դմիտրի Խվորոստովսկու երկրպագուները կես մլն ռուբլի են նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համար

23:54 • 26.11.17

Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում նոյեմբերի 27-ին կկայանա ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հրաժեշտի արարողությունը:

Ինչպես գրում է News.Mail.ru-ն, երգչի ընտանիքը խնդրում է ծաղիկներ չբերել հուղարկավորությանը, այլ փոխարենը նվիրատվություն կատարել օնկոլոգիական հիվանդությունների ուսումնասիրության համար:

Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչի մարմինը դիակիզելուց հետո նրա աճյունը կհուղարկավորվի երկու վայրում՝ Մոսկվայի գերեզմանատանը և նրա հայրենիքում՝ Կրասնոյարսկում:

Երկրպագուներն արդեն 7275 ֆունտ (567 000 ռուբլի) են փոխանցել Cancer Research UK հիմնադրամին: Նվիրատվություն կատարելով նրանք նաև ցավակցություն են հայտնում Խվորոստովսկու ընտանիքի անդամներին:

Հիշեցնենք, որ նա մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում: 55-ամյա երգիչը 2.5 տարի պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ:

 

 

Դմիտրի Խվորոստովսկու երկրպագուները կես մլն ռուբլի են նվիրաբերել քաղցկեղի դեմ պայքարի համար