Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017»-ը. Հայաստանը ներկայացնող Միշան հանդես է գալիս 4-րդ համարի ներքո (ուղիղ, տեսանյութ)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի մրցույթը, որին Հայաստանը ներկայացնում է «փոքրիկ ղարաբաղցի» Միշան։
9-ամյա տղան եվրոպացիներին կներկայանա «Բումերանգ» երգով և բոլորին բարության կոչ կանի։ Միշան ներկայանում է 4-րդ համարի ներքո։
Երգիչն իրեն մրցակից է համարում Վրաստանի, Բելառուսի և Լեհաստանի ներկայացուցիչներին։
Այս տարի փոփոխություն կա մրցույթի քվեարկության կարգում։ Յուրաքանչյուր երկիր կարող է քվեարկել նաև իր մասնակցի օգտին։ Օնլայն քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Ըստ քվեարկության նոր կարգի՝ այս տարի մասնակից երկիրն օնլայն քվեարկության միջոցով կարող է քվեարկել նաև իր պատվիրակի օգտին:










