«Շնչող» շատրվաններ. բրոնզի և ջրի միությունը՝ լեհ քանդակագործի աշխատանքներում (լուսանկարներ)
Լեհ քանդակագործ Մալգոժատա Խոդակովսկան անհավանական շատրվաններ է ստեղծում, որոնցում ջուրը և բրոնզը միաձուլվում և լրացնում են իրար: Վարպետը հիմնականում պատկերում է կանանց ֆիգուրներ, որոնց նայելիս դժվար է հավատալ, որ դրանք պատրաստված են բրոնզից:
Big Picture-ը մանրամասնում է, որ Խոդակովսկան ստեղծում է իր աշխատանքները՝ շերտ առ շերտ հեռացնելով ավելորդ մասերը և կատարելագործելով քանդակների ձևը, ինչի արդյունքում նրա ստեղծած կերպարներն առանձնանում են յուրահատուկ նրբությամբ և կանացիությամբ:
Ստորև ներկայացնում ենք տաղանդաշատ քանդակագործի լավագույն աշխատանքները, որոնք հրապարակվել են Big Picture կայքում:

















