Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է. Դին Քեյնի և Մոնթել Ուիլյամսի հարցազրույցը «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի կանադական պրեմիերայի ավարտին
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ժխտման ճարտարապետները» փաստավավերագրական ֆիլմի պրոդյուսերներ Դին Քեյնը և Մոնթել Ուիլյամսը Horizon Weekly-ին տված հարցազրույցում ներկայացրել են ֆիլմի ստեղծման աշխատանքներն ու խոսել դրա կարևորության մասին:
«Ես հայ չեմ, բայց ես մարդ եմ, և այս ֆիլմով մենք բարձրաձայնում ենք այն բոլոր մարդկանց ձայները, որոնք չեն կարող իրենք խոսել, քանի որ նրանց ձայնը չեն լսում: Այդ պահին որոշեցինք խոսքը տեղ հասցնել մեր անունից», - ասել է Ուիլյամսը:
Քեյնն իր հերթին նշել է, որ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ պատմաբան Քևին Մաթևոսյանից և սկսել ուսումնասիրել պատմությունն՝ ավելին պարզելու համար: «Ցեղասպանության ժխտումն անթույլատրելի է, և այն պետք է կոչվի իր անունով, որպեսզի կանխվի դրա կրկնությունը այսօր կամ ապագայում», - ընդգծել է Քեյնը:
«Ֆիլմը, ընդհանուր առմամբ, ցեղասպանության մասին է, և մենք օգտագործել են Հայոց ցեղասպանության պատմությունը որպես օրինակ՝ ներկայացնելով իրողությունը: Այդ տեսարաններն իհարկե դժվար է դիտել, և անհնար է ժխտել, որ դա տեղի է ունեցել: Դա մարդկային կյանքի պատմություն է և ոչ թե քաղաքական պատմության: Իրողությունը անհնար է ժխտել», - հավելել է Քեյնը՝ մեջբերելով ֆիլմում Ջորջ Քլունիի դերակատարումը, որը հիշեցնում է Հիտլերի խոսքը. «Ով է այսօր հիշում հայերին»:
Պրոդյուսերներն ընդգծում են, որ իրենց ապշեցնում է նաև այն փաստը, որ Միացյալ Նահանգները չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի «ժխտումը պատճառ է դարձել այսօր տեղի ունեցող ցեղասպանությունների և մարդկային առևտրի, որի ականատեսն ենք լինում մեր օրերում»:
Այս մասին նրանք խոսել են Տորոնտոյում անցկացվող «Նուռ» միջազգային կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի կանադական պրեմիերայից հետո՝ հույս հայտնելով, որ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա նաև Հայաստանում:










