Կոլումբիայում կբացվի Օսմանյան ժամանակաշրջանի հայ վապետներ Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցադրությունը
Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում արված պատմական լուսանկարների ցուցադրություն է բացվելու Կոլումբիայի համալսարանում:
Ինչպես ներկայացնում է The Armenian Weekly-ն, դեկտեմբերի 1-ին բացվող ցուցահանդեսը կներառի Դիլդայան եղբայրների ընտանեկան արխիվի մաս կազմող լուսանկարները:
Մեկամսյա ցուցադրությունը կազմակերպվում է ամերիկյան Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի նախաձեռնությամբ և Կոլումբիայի հայկական կենտրոնի աջակցությամբ:
Մասրուբյանը մարդու իրավունքներին նվիրված համաժողովում կներկայացնի ցուցադրության և արվեստի գործերի հիմքում ընկած պատմությունը:
Լուսանկարների հեղինակներ են Ցոլակ և Արամ Դիլդիյանները, որոնք լուսանկարներ են պատկերել 34 տարի շարունակ Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում:










