Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում

20:47 • 28.11.17

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին հետմահու առաջադրվել է ԱՄՆ-ի գլխավոր երաժշտական Grammy Awards մրցանակաբաշխությանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ձայնագրման ակադեմիան:

Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում՝ «Լավագույն դասական վոկալային սոլո ալբոմ» անվանակարգում։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան ակադեմիայի հավակնորդների ցանկում տվյալ անվանակարգի համար 5 կատարող է առաջադրվել:

Հիշեցնենք, որ Խվորոստովսկին մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում՝ 56 տարեկան հասակում: 2015-ի հունիսին երգիչը հայտնել էր, որ իր մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել:

Երաժշտական մրցանակաբաշխության 60-րդ հոբելյանական միջոցառումը տեղի կունենա Նյու Յորքի Madison Square Garden բեմում հունվարի 28-ին:

Դմիտրի Խվորոստովսկին և Կոնստանտին Օրբելյանն ընդգրկվել են Grammy-ի հավակնորդների ցանկում