Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է դերասան Անդրեյ Մյագկովը. լրատվամիջոցներ
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Անդրեյ Մյագկովը տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:
Ինչպես նշում է kp.ru-ն, 79-ամյա դերասանը, չկարողանալով դիմանալ սուր գլխացավին, շտապօգնություն է կանչել: Աղբյուրը նկատում է, որ սիրված դերասանը վերջին տարիներին վատառողջ է ու հաճախ է հոսպիտալացվում:
«Ծառայողական սիրավեպ» կինոնկարի շնորհիվ լայն ճանաչում ձեռք բերած Մյագկովն աշխատում է Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում, սակայն ներառված չէ ընթացիկ խաղացանկում:
Բժիշկների խոսքով՝ Մյագկովի մոտ արձանագրվել է քրոնիկ հիվանդության սրացում: Նրա առողջական վիճակը գնահատվել է կայուն:
Հավելենք, որ Մյագկովին ճանաչում են բերել Էլդար Ռյազանովի ֆիլմերը, որոնց շարքում առանձնանում են «Բաղնիքդ անուշ»-ը, «Ծառայողական սիրավեպ»-ը, «Ավտոտնակ»-ը, «Դաժան սիրավեպ»-ը:
![]()










