Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքն առաջադրվել է «Գրեմմի» մրցանակաբաշխությանը
Ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը հետմահու հայտնվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության հավակնորդների ցանկում իր «Խոստումը» երգի համար:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի համանուն սաունդթրեքը հանդիսացող երգն առաջադրվել է «Լավագույն ռոք կատարում» անվանակարգում:
Նշենք, որ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկու հետ նույնպես առաջադրվել է «Գրեմմիի» «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» անվանակարգում:
Հիշեցնենք, որ Քրիս Քորնելը մահացել է մայիսի 17-ին 52 տարեկան հասակում: Նրա մարմինը հայտնաբերել են Դետրոյթի հյուրանոցներից մեկում:
Գլխավոր ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության 60-րդ հոբելյանական միջոցառումը տեղի կունենա հունվարի 28-ին Լոս Անջելեսում:










