«Եվրատեսիլ 2018» մրցույթի տոմսերի առաջին խմբաքանակը վաճառվել է հաշված րոպեների ընթացքում
«Եվրատեսիլ 2018» երգի համաեվրոպական մրցույթի տոմսերի առաջին խմբաքանակը սպառվել վաճառքի մեկնարկի առաջին իսկ րոպեներին: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Պորտուգալիայում 2018-ի մայիսին անցկացվելիք մրցույթի տոմսերի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 30-ին: Հասանելի են եղել կանգնելու տեղերի տոմսերը եզրափակչի համար:
Հաջորդ խմբաքանակը վաճառքի կհանվի դեկտեմբերի 20-ին: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տոմսերի վաճառքն իրականացնել 4 փուլով:










