Ցեղասպանության տարիների հայ կանանց դաջվածքները. լոսանջելեսյան թանգարանում ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)

20:01 • 30.11.17

Լոս Անջելեսի Պատմության ազգային թանգարանում բացված նոր ցուցահանդեսը կրում է «Ցեղասպանության ժամանակաշրջանի հայ կանանց դաջվածքների բարդ պատմությունը» խորագիրը: 

Այս մասին հայտնում է Los Angeles Weekly-ն։ 

Ցուցադրված են տարբեր պատմություններ ունեցող լուսանկարներ, օրինակ՝ 1919-ին Հալեպում արված մի կնոջ լուսանկար: Կնոջ դեմքն ու մարմինը պատված է դաջվածքներով, ինչը երևում է նրա կիսաբաց վերնաշապիկի տակից: 

Նշվում է, որ կնոջ անունը հայտնի չէ, սակայն նա Ցեղասպանությունից փրկված հայ կանանցից է, որը փախել է հասարակաց տնից Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի օգնությամբ (YWCA):



 

Ցեղասպանության տարիների հայ կանանց դաջվածքները. լոսանջելեսյան թանգարանում ցուցադրություն է բացվել (լուսանկարներ)