Պիկասոյի փորագրանկարները 2 մլն եվրոյով վաճառվել են փարիզյան աճուրդի ժամանակ

21:10 • 30.11.17

Իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծած փորագրանկարների շարքի մաս կազմող արվեստի գործերից մեկը, որոնք նա պատրաստել է 30-ականներին փարիզցի վաճառականի պատվերով, վաճառվել է 1.9 մլն եվրոյով:

Euromag-ի հաղորդմամբ՝ Փարիզի Ader Nordmann աճուրդի տունը ներկայացրել է աճուրդի արդյունքները, որոնց ներկայացված են եղել «Վոլարի շարքից» փորագրանկարները:

Ընդհանուր առմամբ, հանգստյան օրերին կայացած վաճառքից, որին 622 իր է ներկայացված եղել, 3 320 000 եվրո շահույթ է ստացվել:

 

Պիկասոյի փորագրանկարները 2 մլն եվրոյով վաճառվել են փարիզյան աճուրդի ժամանակ