Օլգա Բուզովան իր երաժշտական կարիերայի մասին հարց է տվել հանդիսատեսին ու զղջացել արածի համար (տեսանյութ)

15:05 • 01.12.17

«Բարձրագույն լիգա» երաժշտական մրցանակաբաշխության հանդիսատեսը խորհուրդ է տվել հայտնի հաղորդավարուհի, երգչուհի Օլգա Բուզովային ավարտել երաժշտական կարիերան:

Ինչպես նշում է lenta.ru-ն, Բուզովան, որը միջոցառման վարողն էր, մի պահ որոշել է հարցնել դահլիճի կարծիքն իր երաժշտական գործունեության վերաբերյալ:

«Իմ հարազատ ու սիրելի հանդիսատես, ասեք՝ դուք իսկապե՞ս ցանկանում եք, որ ես ավարտեմ երգչուհու կարիերաս»,- հարցրել է Բուզովան ու ի զարմանս նրա՝ բոլորը միաբերան բղավել են՝ «այո՛»:

Բուզովան նկատել է, որ պատրաստ չէր նման պատասխանի:

«Լավ, եթե այդպես պնդում եք, ուրեմն ես հենց հիմա կհեռանամ բեմից: Ես ավարտում եմ երգչուհու կարիերան»,-ասել է Բուզովան, ինչից հետո հանդիսատեսը սկսել է ուրախացած ծափահարել:

Սակայն հաղորդավարուհին վերջ է տվել նրանց բերկրանքին՝ ասելով, որ կհեռանա միայն բոլոր հնարավոր մրցանակները ստանալուց հետո:

 

Օլգա Բուզովան իր երաժշտական կարիերայի մասին հարց է տվել հանդիսատեսին ու զղջացել արածի համար (տեսանյութ)