«Նա կյանքս փրկեց». Սելենա Գոմեսը հուզվել է ու ստացած մրցանակը նվիրել երիկամի իր դոնորին (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի Սելենա Գոմեսը Լոս Անջելեսում կայացած մրցանակաբաշխության ժամանակ BillBoard ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»: Սակայն բեմում մրցանակը ստանալուց հետո, 25-ամյա աստղը չի կարողացել զսպել արցունքներն ու հայտարարել է, որ մրցանակը ցանկանում է շնորհել լավագույն ընկերուհուն՝ Ֆրանսիա Ռայսային:
Երգչուհին պատմել է, որ ընկերուհին փրկել է իր կյանքը՝ դառնալով երիկամի դոնոր:
«Կարծում եմ, որ այս մրցանակը պետք է Ֆրանսիան ստանա: Նա փրկեց կյանքս, ես չափազանց հաջողակ մարդ եմ»,-չկարողանալով զսպել հույզերը՝ ասել է Գոմեսը:
Հիշեցնենք, որ Գոմեսը երիկամի փոխպատվաստման վիրահատության մասին հայտնել է Instagram-ի իր էջում:
Երգչուհին փոխպատվաստման կարիք ուներ՝ կապված իր հիվանդության հետ:
«Նա ինձ ցնցող նվեր է արել՝ տալով իր երիկամը: Ես խոսքեր չունեմ, որպեսզի նկարագրեմ, թե որքան երախտապարտ եմ նրան», - գրել է Գոմեսը և լուսանկար հրապարակել հիվանդասենյակից:
Հիշեցնենք, որ երգչուհու մոտ 2013-ին համակարգային կարմիր գայլախտ էր ախտորոշվել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
















