Անջելինա Ջոլին ցանկանում է հաշտվել Բրեդ Փիթի հետ. լրատվամիջոցներ

16:03 • 01.12.17

Հոլիվուդյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր Անջելինա Ջոլին ցանկանում է ցավագին բաժանումից հետո հաշտվել նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի հետ:

Ինչպես նշում է intouchweekly.com կայքը, այս մասին հայտնել է քաջատեղյակ աղբյուրը՝ մանրամասնելով, որ Փիթն այլևս չի ցանկանում վերամիավորվել Ջոլիի հետ:

«Դրա համար կան միլիոնավոր պատճառներ: Նա հույս ունի մեկընդմիշտ բաժանվել նախկին կնոջից: Եվ որպեսզի Էնջին ստորագրի ամուսնալուծության փաստաթղթերը, Բրեդը սկսել է խոշոր գումարներ առաջարկել նրա փաստաբանին: Սակայն առ այսօր Էնջին մերժել է այդ առաջարկները: Ամուսնալուծության գործընթացի ժամանակ Բրեդը շատ բաների միջով է անցել՝ մեղադրվել է երեխայի նկատմամբ բռնության համար, ինչպես նաև հրապարակավ խոստովանել, որ ալկոհոլի չարաշահման հետ խնդիրներ ունի: Այժմ նա կորցնելու բան չունի և ցանկանում է առաջ շարժվել»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ջոլին ամուսնալուծության հայց էր ներկայացրել 2016թ. սեպտեմբերին:

Անջելինա Ջոլին ցանկանում է հաշտվել Բրեդ Փիթի հետ. լրատվամիջոցներ