Ամուսնալուծությունից հետո Սկարլետ Յոհանսոնը ներկայացրել է նոր ընտրյալին (լուսանկարներ)
Հոլիվուդյան դերասանուհի Սկարլետ Յոհանսոնն օրերս մասնակցել է աստղային միջոցառումներից մեկին՝ ներկայանալով նոր ընտրյալի՝ դերասան Քոլին Ջոսթի ընկերակցությամբ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 33-ամյա աստղային շիկահերն ավելի վաղ ամուսնացած էր ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորիակի հետ, որից մեկ դուստր ունի: Զույգն իր ամուսնալուծության մասին հայտնել էր մի քանի ամիս առաջ:
Մինչդեռ 35-ամյա Ջոսթի հետ սիրավեպի մասին լուրերը շրջանառվում էին մայիսից, սակայն պաշտոնապես չէին հաստատվում:
Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք արդեն հանդիպել են միմյանց ծնողներին ու պատրաստ են հարաբերությունները նոր մակարդակի հանել:
Հավելենք, որ նախկինում Յոհանսոնն ամուսնացած է եղել դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ, որից բաժանվել է 2011թ.:













