Ռուս քանդակագործի աշխատանքները փայտի տաշեղից՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)

08:40 • 01.12.17

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ Սերգեյ Բոբկովն աշխատում է որպես դպրոցի ուսուցիչ, սակայն նա հայտնի է դարձել իր հոբբիի շնորհիվ: Վերջին տարիների ընթացքում նա իրատեսական քանդակներ է ստեղծում փայտի տաշեղից, որոնք անհավանականորեն բնական տեսք ունեն:

«Ինձ բացարձակապես հետաքրքիր չէ անել այն, ինչ բոլորը կարող են անել: Իսկ որևէ արտասովոր բան ստեղծելն ուրիշ բան է, սա ոգեշնչում է ինձ», - պատմել է Սերգեյն իր արվեստի մասին:

Big Picture-ի հաղորդմամբ՝ նոր քանդակի անցնելուց մի քանի ամիս առաջ վարպետը սկսում է ուսումնասիրել կենդանիների անատոմիան և վարքագիծը: Մի քանդակ ստեղծելու համար նրանից պահանջվում է առնվազն կես տարի՝ այն դեպքում, եթե նա ամեն օր մի քանի ժամ տրամադրի աշխատանքին:

Նշվում է, որ Բոբկովի աշխատանքի տեխնոլոգիան այնքան բացառիկ է, որ նրան հաջողվել է արտոնագիր ստանալ փայտի տաշեղից քանդակներ պատրաստելու համար:

Սերգեյի խոսքով՝ ամբողջ կյանքի ընթացքում ինքը շատ բաներ է պատրաստել իր ձեռքով. հյուսել է որթատունկերից, աշխատել կերամիկայով և նույնիսկ կահույք ստեղծել:

Հատկանշական է, որ վարպետի աշխատանքները նաև վաճառվում են. արծվի քանդակի համար նրան առաջարկել են 17 հազար դոլար, սակայն Բոբկովը հրաժարվել է. նա նախընտրում է իր արվեստանոցում թողնել իր ստեղծագործությունների հավաքածուն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ռուս քանդակագործի աշխատանքները փայտի տաշեղից՝ ֆոտոշարքով (լուսանկարներ)