Կիրկորովը դստեր տարեդարձի առթիվ ավելի քան 1 մլն ռուբլի արժողությամբ խնջույք է կազմակերպել. լրատվամիջոցներ (լուսանկարներ, տեսանյութեր)
ՌԴ հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը դստեր՝ Ալլա Վիկտորիայի տարեդարձի առթիվ ճոխ խնջույք է կազմակերպել մոսկովյան ռեստորաններից մեկում՝ մի հարկի տակ հավաքելով հայրենական շոու բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչների:
Ինչպես նշում է kp.ru-ն, 6-ամյա Ալլա Վիկտորիայի տարեդարձի հյուրերի համար կազմակերպվել էր ձմեռային թեմայով խնջույք՝ սահադաշտով, ձնեմարդերով, հյուսիսային եղջերուներով, մուլտհերոսներով:
Փոքրիկին շնորհավորելու էին եկել երգչուհիներ Ալլա Պուգաչովան, Ժասմինը, պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան, հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը, երգիչներ Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Իգոր Նիկոլաևը:
Ինչ վերաբերում է ճոխ խնջույքի գումարային մասին, ապա ըստ kp.ru-ի տվյալների՝ Կիրկորովը ծախսել է ավելի քան 1 մլն ռուբլի:
Նշենք, որ Կիրկորովի դուստրը ծնվել է 2011 թվականի նոյեմբերի 26-ին։

















