Նիհարած Մրայա Քերին առաջին անգամ է բեմ բարձրացել ստամոքսի վիրահատության մասին լուրերից հետո
Ամերիկացի երգչուհի Մրայա Քերին շարունակում է նիհարել: Նախօրեին 47-ամյա երգչուհին Լոս Անջելեսում մասնակցել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված համերգին, որի ժամանակ հանդիսատեսին ցնցել է ոչ միայն իր կատարմամբ, այլև առավել բարեկազմ տեսքով:
Ինչպես գրում է lady.mail.ru-ն, նա առաջին անգամ էր ներկայանում հանրությանը այն տեղեկություններից հետո, որոնց համաձայն երգչուհին ստամոքսի վիրահատություն է կատարել՝ փոքրացնելով դրա չափսերը: Երկրպագուներից շատերը նշել են, որ երգչուհին հոյակապ տեսք ունի:
Հիշեցնենք, որ 2017-ի ամռանը լրատվամիջոցները հայտնում էին, որ Մրայա Քերին գիրացել է, և նրա քաշը հասել է 120 կգ-ի:.jpg?1512242726087)
.jpg?1512242736337)
.jpg?1512242747399)










