Ալեքսանդր Մասլյակովը հեռանում է «ՈւՀԱ-ի մոլորակի» տնօրենի պաշտոնից, բայց կշարունակի վարել ՈւՀԱ-ի հաղորդումները

20:41 • 02.12.17

Խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Մասլյակովը կշարունակի վարել ՈւՀԱ համաժողովրդական ծրագիրը, թեև վերջինիս հեռացել է «ՈւՀԱ-ի մոլորակ» մոսկովյան երիտասարդական կենտրոնի տնօերնի պաշտոնից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՈւՀԱ-ի միջազգային միության էջում ВКонтакте սոցցանցում:

Ավելի վաղ միության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ Մասլյակովը հեռացել է կենտրոնի տնօրենի պաշտոնից իր նախաձեռնությամբ և ոչ թե դատախազության կողմից անցկացվող ստուգումների պատճառով, որը կատարվում է Transparency International-ի պահանջով:

«Մի շփոթեք հեռուստահաղորդավարի և գլխավոր տնօերնի պաշտոնները» ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Transparency International միջազգային կազմակերպությունը հետազոտություն է հրապարակել, որի տվյալներով՝ Մասլյակովի ղեկավարման ընթացքում «ՈւՀԱ-ի մոլորակ» կենտրոնում շահերի բախում է տեղի ունեցել:

 

Ալեքսանդր Մասլյակովը հեռանում է «ՈւՀԱ-ի մոլորակի» տնօրենի պաշտոնից, բայց կշարունակի վարել ՈւՀԱ-ի հաղորդումները