Օլիվեր Սթոունը Պուտինին անվանել է «Ռուսաստանի արժանի զավակ» (տեսանյութ)

12:08 • 02.12.17

Ամերիկյան հայտնի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը պատմել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ նրան անվանել է «Ռուսաստանի արժանի զավակ»: Այս մասին նա ասել է Russia Today-ի եթերում:

«Ես միշտ փորձում եմ հավատարիմ մնալ ճշմարտությանը: Պարոն Պուտինի հետ զրույցում ես գեթ մեկ սուտ բառ չեմ ասել: Առանց շողոքորթելու ուղիղ ասացի նախագահին՝ «Ինձ տպավորում է, որ Դուք Ռուսաստանի արժանի զավակն եք»»,-ասել է Սթոունը:

Հոլիվուդյան կինոռեժիսորը պատմել է, որ նկարահանումների ժամանակ ինքը Պուտինին շատ կոշտ հարցեր է տվել:

Հավելենք, որ մի քանի մասից բաղկացած ֆիլմում Պուտինը պատմել է ոչ միայն քաղաքական կարիերայից, այլև մանկությունից, երիտասարդությունից, ծնողներից ու թոռներից:

 

Օլիվեր Սթոունը Պուտինին անվանել է «Ռուսաստանի արժանի զավակ» (տեսանյութ)