Ֆրանսիացի «Բենքսին» բազմանշանակ նկարազարդումներ է ստեղծում, որոնք շատերին ստիպում են մտածել (լուսանկարներ)
Ֆրանսիացի փողոցային նկարիչ Դրանը, որին հաճախ անվանում են ֆրանսիացի Բենքսի, անգլիացի նկարչի պես չի վախենում հրապարակայնորեն արտահայտել իր կարծիքը հասարակության վերաբերյալ և իր վերաբերմունքը տարբեր հարցերի հանդեպ:
«Հայրս ցանկանում էր, որ աշխատեմ իր հետ շինարարությունում, սակայն, քանի որ ձեռքերս չափազանց թույլ են մուրճ բռնելու համար, նվիրվեցի նկարչությանը», - ասել է 38-ամյա նկարիչը:
Bored Panda-ն գրում է, որ Թուլուզ քաղաքում բնակվող Դրանը նկարներ և գրաֆիտիներ է հեղինակում ամբողջ Ֆրանսիայում:
Նկարչի խոսքով՝ այս աշխատանքների միջոցով ինքը փորձում է բարձրացնել իշխանությունների, համակարգչային կախվածության, սեռական ոտնձգությունների և այլ հարցերի հետ կապված խնդիրներ:




















