5 մլն դոլար՝ ամեն երեխայի դիմաց. որոնք են աստղերի ամուսնական պայմանագրերի ամենաուշագրավ կետերը (լուսանկարներ)
Արևմուտքում նախքան ամուսնանալը համապատասխան պայմանագիր կնքելը սովորական երևույթ է, քանի որ այն զույգին ապագայի վերաբերյալ ապահովության երաշխիքներ է տալիս:
Սակայն առավել ուշագրավ են աստղերի ու հարուստների միջև կնքվող ամուսնական պայմանագրերը, որոնցում ներառված են բազմաթիվ արտասովոր կետեր ու պահանջներ:
Ստորև Tatler-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է արևմտյան շոու բիզնեսի ատղերի միջև կնքված ամուսնական պայմանագրերի ամենահետաքրքիր կետերը:
Օրինակ՝ Facebook սոցկայքի ղեկավար Մարկ Ցուկերբերգն ու կինը՝ Պրիսցիլա Չանը, պայմանավորվել են հնարավորինս շատ ժամանակ անցկացնել իրար հետ: Ըստ նրանց միջև կնքված պայմանագրի՝ Ցուկերբերգը պարտավոր է շաբաթական մեկ անգամ կնոջը ժամադրության հրավիրել, ինչպես նաև տան և գրասենյակի սահմաններից դուրս շաբաթական 100 րոպեից ոչ պակաս ժամանակ անցկացնել նրա հետ:
Նշենք, որ զույգի կարողությունը 74.5 մլրդ դոլար է:

Դերասանուհի Ջեսիկա Բիլի և երգիչ Ջասթին Թիմբերլեյքի պայմանագրում կա դավաճանությանը վերաբերող կետ: Եթե Ջասթինը շեղվի մեկ այլ կնոջ ուղղությամբ, ստիպված կլինի Ջեսիկային կես միլիոն դոլար վճարել: Հայտնի է, որ զույգի համատեղ կարողությունը 248 մլն դոլար է:

Հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանի ու երգիչ Քիթ Ուրբանի պայմանագրում թմրանյութերին ու ալկոհոլին վերաբերող կետեր կան: Հայտնի է, որ Ուրբանն առանց ալկոհոլ ու թմրանյութ օգտագործելու անցկացրած ամեն տարվա դիմաց կնոջից ստանում է 600.000 դոլար:
Զույգն ամուսնացել է 2006թ.: Այդ ժամանակ երգիչը բուժվում էր ալկոհոլային կախվածությունից: Նշենք, որ ամուսինները միասին 205 մլն դոլար ունեն:

Երգչուհի Բեյոնսեն ամուսնուց՝ ռեփեր Ջեյ Զիից, յուրաքանչյուր երեխայի դիմաց 5 մլն դոլար է պահանջել: Բացի այդ, նրանց ամուսնական պայմանագրում նշվում է, որ Բեյոնսեն 10 մլն դոլար կստանար, եթե զույգը միասին 2 տարուց էլ քիչ ապրեր: Կետերից մեկի համաձայն՝ երգչուհին ամեն տարի 1-ական միլիոն դոլար է ստանում՝ նախքան ամուսնության 15-րդ տարվա լրանալը: Հայտնի է, որ Բեյոնսեն ու Ջեյ Զին ամուսնացած են արդեն 9 տարի և միասին ունեն 1,16 մլրդ դոլար:











