Մեծ Բրիտանիայում մահացել է Էլթոն Ջոնի մայրը
Մեծ Բրիտանիայում մահացել է երգիչ Էլթոն Ջոնի մայր Շեյլա Այլին Դուայթը: Այս մասին երաժիշտը գրել է Instagram-ում՝ հրապարակելով մոր հետ լուսանկարը:
«Տխրությամբ տեղեկացնում եմ, որ մայրս մահացավ այս առավոտյան: Տեսա նրան անցած երկուշաբթի, և ցնցված եմ: Քեզ անվտանգ ճանապարհորդություն, մայրիկ: Շնորհակալություն ամեն ինչի համար: Ես շատ կկարոտեմ քեզ: Սիրով, Էլթոն», - գրել է նա:
Հայտնի է, որ Դուայթը 92 տարեկան էր:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ Էլթոն Ջոնը մի քանի տարի չի շփվել իր մոր հետ այն բանից հետո, երբ նա հրաժարվել է դադարեցնել շփումն իր նախկին օգնականի հետ: Ինչպես նշել էր Դուայթը, ինքը բացատրել է, որ չի կարող առանց հիմնավորումների ջնջել մարդուն իր կյանքից, ինչից հետո Ջոնն ասել է, որ ատում է իրեն, և կախել հեռախոսը:













