The Independent-ն ընտրել է բոլոր ժամանակների լավագույն ամանորյա ֆիլմը
Բրիտանական The Independent պարբերականն ընտրել է բոլոր ժամանակների լավագույն ամանորյա ֆիլմը: Այս մասին ասվում է պարբերականի կայքում:
Պարբերականը որպես բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ է առանձնացրել ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայդերի «Բնակարան» ֆիլմը, որը նկարահանվել է 1960 թվականին: Այս ֆիլմը հինգ անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի:
Ֆիլմի սյուժեի համաձայն՝ գլխավոր հերոսը ժամանակավորապես տրամադրում է իր բնակարանի բանալին նրանց, ովքեր ցանկում են զվարճանալ, այդ թվում՝ իր տնօրենին: Մի օր նա ծանոթանում է իր ղեկավարի սիրուհու հետ և սիրահարվում նրան:
Աղբյուրը նշում է, որ այս դասական ֆիլմը հիշեցնում է Ամանորի իրական ոգու մասին՝ հոգիների միասնությոան և ապագայի հետ կապված հույսերի մասին:
«Սա մի տոն է, որը երբեմն ուրախալի է, երբեմն՝ առօրեական, երբեմն՝ միայնակ», - ասվում է պարբերականում:










