Հայտնի են դարձել տարվա ամենաշատ լսվող երգերը՝ ըստ The Fader-ի (տեսանյութեր)

13:10 • 04.12.17

Ամերիկյան The Fader երաժշտական ամսագրի առցանց տարբերակը ներկայացրել է անցնող տարվա լավագույն 101 երգերի ցանկը, որը կազմվել է Apple Music և Spotify սթրիմինգային ծառայությունների օգտատերերի նախասիրությունների, ինչպես նաև ստեղծագործության երաժշտական և սոցիալական նշանակության հիման վրա:

Հայտնի է, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել 17-ամյա ռեփեր Tay-K-ն՝ իր The Race կատարմամբ: Տեսահոլովակը նկարահանվել է, երբ ռեփերը գտնվել է փախուստի մեջ: Այժմ Tay-K-ին կարող են մահապատժի դատապարտել առանձնակի ծանրության 2 հանցագործության համար:

Երկրորդ հորիզոնականում է ամերիկուհի Ֆիբ Բրիջերսի Funeral-ը, մինչդեռ լավագույն եռյակը եզրափակում է Լիլ Ուիզի Վերտի XO Tour LIif3 կատարումը:

Ստորև ներկայացնում ենք առաջին տասնյակում ներառված կատարումներն ու դրանց տեսահոլովակները.

 

Tay-K, The Race

 

Ֆիբ Բրիջերս, Funeral

 

 

Լիլ Ուիզի Վերտ, XO Tour LIif3

 

J Hus, Did You See

 

 

Ֆրենք Օուշեն, Chanel

 

Cardi B, Bodak Yellow

 

SZA, Love Galore

 

Քրիք Բոյզ, With my Team

 

 

Օզունա, Se Preparo

 

Յաեջի, Raingurl